Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ 

Հայրենի հողից վտարված արցախյան թատրոնի հաջող ելույթը Մուրմանսկում

Հասարակություն

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։   

Երիտասարդ թատրոնի միաջազգային դեբյուտը, որը Ստեփանակերտում 2022 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, իրականացել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Հենց այս կազմակերպությունը և իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանն են հետևողականորեն աջակցել Ստեփանակերտում թատրոնի կայացմանը։ Նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցության շնորհիվ է, որ արցախյան թատերախումբը այսօր լիարժեքորեն գործում է Երևանում։

Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում՝ Մուրմանսկում, հինգ երկրների 14 թատրոնների շարքում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը աչքի է ընկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրած «Ողջ ձայնով» ներկայացմամբ։ 

Կարելի է հասկանալ դերասաններ Մարթա Ալթունյանի, Զոյա Սարգսյանի, Ռուդոլֆ Հայրիյանի, Բելլա Պատվականյանի, Էլիզա Կրիկորյանի, Էմմա Օգոլցովայի և Հարություն Անդրեասյանի  զգացմունքները և ապրումները բեմում, որոնց համար այս ներկայացումը վերջինը դարձավ Ստեփանակերտում։ Այն ժամանակ, 2023 թվականի հուլիսին, շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեփանակերտյան մտավորականությունը համախմբվել էր այս թատերական ներկայացման շուրջ և ամեն մի բառի մեջ հույս էր փնտրում՝ չկորցնելով հավատը արդարության նկատմամբ։ Այդպես էր թատրոնի ամեն մի բեմելի դեպքում, որոնք արցախյան հողում համընկան հենց այդ դժվար ժամանակահաշրջանի հետ։ Դերասանական նույն կազմը այս սրբացած ներկայացմանը նոր իմաստ ու նշանակություն հողորդեց 2024 թվականի հունվարին արդեն Երևանում, երբ «Ողջ ձայնովը» դարձավ Հայաստանում թատրոնի վերածնունդից հետո առաջին ներկայացումը երևանյան բեմում։ 

Եվ ահա արդեն արկտիկական բեմ։ Այստեղ նույնպես Ժաննա Կրիկորովայի բեմադրության միջոցով, համադրելով մեկ դար առաջ անարդար երևույթների նկատմամբ Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից համանման դրսևորումների վերաբերյալ Արցախի ձայնը, արցախցի դերասանները հերթական անգամ իրենց վերաբերմունքը դրսևորեցին իրենց հայրենի հողի հետ կատարվածի և այսօր մեր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ։ 

Ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց թվում շատ էին տեղի հայերը, ներկայացումն ընկալեցին հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, որը կարելի է քաղաքացիական սխրանք համարել։ 

Ներկայացումից հետո Մուրմանսկի Մշակույթի կոմիտեի նախագահ և Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ելենա Կրինժինան ընդգծեց հենց դա՝ սեփական պատմության հաջող ներկայացումը ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով։ Նա դերասաններին շնորհակալություն հայտնեց հրաշալի խաղի և բեմական խոսքի, իսկ ռեժիսորին՝ ներկայացման դժվար խնդիրների գեղարվեստական ճկուն լուծումների համար։  

Փառատոնի կազմկոմիտեի անունից Ելենա Կրինժինան բեմից շնորհակալական խոսքեր հնչեցրեց նաև դահլիճում ներկա գտնվող ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանի հասցեին՝ մշակութային ավանդույթների պահպանման, հայ-ռուսական միջմշակութային երկխոսության զարգացման և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։

Իր հերթին, մեկնաբանելով միջազգային փառատոնում երիտասարդ թատրոնի բենեֆիսը, Յուրի Նավոյանը այն բնութագրեց որպես թատրոնի զարգացման օրինաչափ փուլ և նոր չափում հայ-ռուսական հումանիտար համագործակցությունում․ «Դեռևս այս տարվա սկզբին, երբ թատրոնը Երևանում կայանում էր նոր պայմաններում, մեր կողմից իբրև արցախյան վերածնված թատերախմբի հետ համագործակցության ուղղություններից մեկը նախանշվել է հայ-ռուսական երկխոսությունում նրա ակտիվ մասնակցությունը։ Մենք դա բնութագրել ենք իբրև հայ և ռուսաստանյան ժողովուրդների միջև հումանիտար համագործակցությունում նոր չափման ստեղծում՝ արցախյան հարուստ և ինքնատիպ կոլորիտի ներգրավմամբ։ Իսկ Մուրմանսկում հաստատվեց այդ հետաքրքիր և դրական երևույթը»։

Նշենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմը, բարեկամները,  համախոհները և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատության ստեղծագործական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են ապահովում դեռևս Ստեփանակերտում գործունեության փուլից։  Երևանում վերածնվելուց հետո թատրոնը աշխատում է մնայուն հիմունքներով, նրան կից ստեղծվել են թատերական արհեստանոց և երիտասարդական ստուդիա, իսկ ներկայացումների ցուցադրության համար վարձակալվում են հանրահայտ թատերական հարթակներ․ «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմերը, «Անի» հյուրանոցի դահլիճը։ Չի կարելի նաև չնշել, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել «Դոմ Մոսկվի» և «Դոմ Ա» կենտրոնները,  իսկ 2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատրոնը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։   

Ըստ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի, առաջիկայում հանդիսատեսին սպասում են հետաքրքիր իրադարձություններ հիմնական թատերախմբի, երիտասարդական ստուդիայի  արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև խառը կազմերով՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի և հրավիրված ռեժիորների բեմադրություններով։ Թատրոնի բազմաժանր խաղացանկը կհարստանա նաև հայ դրամատուրգների պիեսներով։  

Ընդհանրապես, նոր պայմաններում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնումը և գործունեությունը արցախյան հաստատության ինստիտուցիոնալ պահպանման և մշակութային Արցախի ներկայացման հաջող օրինակներից մեկն է հանդիսանում։

 

«Նոև կովչեգ» ամսաթերթ, համար 1, 2025 թ․

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում
Ամենադիտված