Բայդենի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է Իսրայելին 8 միլիարդ դոլարի զենք վաճառելու առաջարկի մասին․ CNBC
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է Իսրայելին 8 միլիարդ դոլարի զենք վաճառելու առաջարկի մասին, փոխանցում է CNBC-ն։
Վաշինգտոնը շարունակում է աջակցել իր դաշնակցին, որի պատերազմը Գազայում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել:
Գործարքը պահանջում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանձնաժողովների հաստատումը և ներառում է մարտական ինքնաթիռների և գրոհային ուղղաթիռների զինամթերք, ինչպես նաև հրետանային արկեր, ավելի վաղ հայտնել էր Axios-ը: Փաթեթը ներառում է նաև փոքր տրամագծով ռումբեր և մարտագլխիկներ, հայտնում է Axios-ը:
Պետդեպարտամենտը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին: