Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
ԱՄՆՀանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Քվեարկությունը հեռարձակել է ամերիկյան C-SPAN հեռուստաալիքը։
Ջոնսոնը Կոնգրեսի Ստորին պալատի նախագահն է 2023 թվականի հոկտեմբերից։ Այս անգամ նրա մրցակիցը դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսն էր։ Ընդհանուր առմամբ, Ներկայացուցիչների պալատում նստում է 434 կոնգրեսական՝ 219 հանրապետական և 215 դեմոկրատ։ Առաջին քվեարկության ժամանակ Ջոնսոնը ստացել է 216 ձայն, Ջեֆրիսը` 215։ Երեք հանրապետականներ հրաժարվել են աջակցել կուսակիցներից մեկին։ Վերաքվեարկության ժամանակ նրանցից երկուսը փոխել է իր դիրքորոշումը՝ Ջոնսոնը ստացել է 218 ձայն, ինչը բավարար է նվազագույն տարբերության համար։
AFP-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցության պահպանողական թևը դժգոհ է Ջոնսոնից։ Նա մեղադրվում է բյուջեի օրինագիծն ընդունելիս՝ դեմոկրատների հետ փոխզիջումների գնալու մեջ։