Տանզանիացի բռնցքամարտիկը մահացել է նnկաnւտից օրեր անց
Սպորտ
Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է 29 տարեկանում` նոկաուտից մի քանի օր անց, հայտնում է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) պաշտոնական կայքը։
Դեկտեմբերի 27-ին Դար էս Սալաամում տեղի ունեցած թեթև քաշային կարգի մենամարտի հինգերորդ ռաունդում Մգայան նոկաուտով պարտվել է հայրենակից Փոլ Էլիասին։ Ըստ thecitizen.co.tz-ի՝ Մգայան գլխին մի քանի հարված է ստացել։ Ընկնելիս՝ նա կծել է լեզուն։
Մարտից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր անց մահացել է։
«WBC-ի ողջ կազմը և նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորին ցավակցություններն են հայտնում մեր սիրելի չեմպիոնի ընտանիքին և ընկերներին: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում