Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով
ԻրավունքԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը կրկին հետաձգվել է, այս անգամ 2 ժամով։ Այս մասին գրում է Փաստինֆոն։
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այսօր առավոտյան։ Նրա կալանքի միջնորդության քննությունը նախատեսվում էր ժամը 18։00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում։ Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը:
Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
Փաստաբան Արմեն Անդրիկյանն էլ հայտնել էր, որ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Խաչարտյանին 5 հատոր է 1200 էջ, ուստի իրենք չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ ու միջնորդելու են հետաձգել գործի քննությունը։