Մարզպետարանից հայտնել են Շիրակում լույս աշխարհ եկած առաջին երեխայի սեռը
Հասարակություն2025-ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է եղել, ծնվել է «Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, ժամը 02։05 րոպե։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
2024 թվականին Շիրակի մարզում ծնվել է 1371 տղա, 1146 աղջիկ, ծնունդներից 20-ը զույգ են եղել։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2517 երեխա։