Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻրավունքԵռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` «գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից» հոդվածով, @ArmeniaSputnik–ին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում տղամարդը գողանում է Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։
Թեմայի առնչությամբ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր․ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։