Զանգվածային բողոքի նոր ալիք՝ Իսրայելում
ՀրապարակումներՀունվարի 4-ի երեկոյան Իսրայելի քաղաքներում զանգվածային բողոքի նոր ալիք է բարձրացել, որոնցից ամենամեծն ավանդաբար տեղի է ունեցել Թել Ավիվում։ Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ անձի։ Այս մասին գրել է Euromedia24-ը:
Շուրջ մեկ տարի է՝ Իսրայելում ամեն շաբաթ օր զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Մասնակիցները երկրի կառավարությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, որոնք գերի են ընկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված արմատականների հարձակման ժամանակ։
Ըստ իսրայելական կողմի վերջին տեղեկությունների, 100 իսրայելցի դեռ պատանդ է պահվում։