Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
Արտակարգ ՊատահարՀունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջված հայտնվել բնակչի քարե շինության մոտ։
Վթարի հետևանքով Գ. Ջանոյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռաֆիկ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ է գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։