ԱՄՆ-ում մահացել է ավանակ Փերին, որը հանդիսացել է «Շրեկ» մուլտֆիլմի հերոսի նախատիպը
ԱյլԱՄՆ-ում մահացել է Փերի ավանակը, որը հանդիսացել է «Շրեկ» մուլտֆիլմի հերոսի նախատիպը։ Այս մասին հայտնում է Barron Park Donkey Project կազմակերպությունը, որն ավանակներ է պահում Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, փոխանցում է rg.ru–ն։
Instagram սոցիալական ցանցում հաղորդվում է, որ Փերին մահացել է հունվարի 2-ին։ Նա 30 տարեկանից մեծ էր։
«Իր երկարատև կյանքի ընթացքում Փերին նվաճել է Barron Park համայնքի և դրա սահմաններից էլ դուրս շատերի սրտերը՝ «Շրեկ» մուլտֆիլմում իր ներդրման շնորհիվ՝ որպես ֆիլմի ավանակի կերպարի մոդել», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: