Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները
ԻրանԻրանում ընթանում է հունվարի 4-ին մեկնարկած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության զորավարժությունները, որոնք կրում են «Մեծ մարգարե 19» անվանումը, սկսվել են Միրզա Քուչեք Խանի հատուկ նշանակության ջոկատների բրիգադի տեղափոխմամբ Ռաշթի օդանավակայանից (Հյուսիսային Իրան) Քերմանշահի օդանավակայան (Արևմտյան Իրան), գրում է ISNA-ն:
Զորավարժությունները, որոնք անցկացվում են Իրանի արևմուտքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատների ներկայությամբ, կփորձարկեն նաև արագ արձագանքման սցենարներ:
Ելնելով դրանից՝ զորքերի և տեխնիկայի արագ տեղափոխումը զորավարժությունների տարածք այս տիպի գործողության բաժիններից մեկն է, որը զորավարժությունների առաջին փուլում իրականացրել է հատուկ նշանակության ջոկատի բրիգադը։