Կարևոր լուր բնակարան չունեցող զինծառայողների համար
ՀասարակությունՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը
«Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:
Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ: