Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով ստուգում է տրամադրությունները՝ հետագա գործողությունները պլանավորելու համար․ ադրբեջանագետ
ԲլոգոսֆերաԱդրբեջանը տարին սկսում է հերթական քարոզչական արշավով՝ ուտելիքային բլոգ վարող ու անհեթեթություններով զբաղված ՀՀ իշխանություններին մեղադրելով «պատերազմ նախապատրաստելու» մեջ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Իհարկե, անհեթեթ է հնչում դա, բայց սա հայտնի ձեռագիր է՝ ստուգել տրամադրություններ՝ հետագա գործողությունները պլանավորելու համար…»,- գրել է նա։