ԵԽ պատգամավորը ողջունել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումը
Արտաքին Քաղաքական
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու որոշումը։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-գրել է Միրիամ Լեքսմանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան