Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին
ԻրավունքՊաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»- ի հետ զրույցում հայտնել էր, որ դատարանում հարցաքննված մոտ 50 վկաների ցուցմունքներն ամբողջությամբ Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։
Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է Ջալալ Հարությունյանի անմեղությունը։ «Մենք ակնկալում ենք արդարացման վերդիկտ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք տված անձ չեն տեսել։ «Կան անձինք, որ որոշակի հանգամանքներ աղավաղված են ներկայացնում, այս պահին այդ մասին մանրամասն չենք խոսի, եթե հարկ համարենք՝ ամբողջ գործը կետ առ կետ՝ վկաների ցուցմունքներով, ամբողջությամբ կներկայացնենք, կքննարկենք»,- նշեց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։