Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Փաշինյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
ը) Армяне всего мира, гуляют так красиво...»։