Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ 

ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին

Հասարակություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ՝ իրենց տները դեռևս չլքած բնակիչներրին ստիպելով կազմ ու պատրաստ լինել՝ ամեն վայրկյան տարհանվելու։

Լոս Անջելեսում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այժմ վիճակը համեմատաբար կայուն է։ Կրակը կարծես հաջողվում է մարել գոնե խիտ բնակեցված վայրերում, սակայն անտառային տարածքներում դեռ կրկին բռնկվելու վտանգ կա։

«Մենք կարճ ժամանակով էվակուացվեցինք՝ մինչև օդի մաքրության համապատասխան մակարդակի վերականգնումը։ Փառք Աստծո, կարողացանք դիմակայել  դժվարություններին… Այժմ առավել կայուն է իրավիճակը»,- մանրամասնեց դերասանը` ցավով նկատելով, որ ահարկու կրակը նաև մարդկանց կյանքեր է խլել։ 

«Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են ոչ միայն միլիոնավոր դոլլարների կարողություն, ինչն ի վերջո  հնարավոր է նորից վերականգնել , այլ  անդառնալիորեն կորցրել են իրենց անցյալի երջանիկ հիշողություններին կապող  գրեթե ամեն իր. հիշատակ՝ մորից, զավակից, թոռից կամ ընկերներից… Շատերը հասցրել են վերցնել  ընդամենը անձնագիրն ու մի քանի կարևոր փաստաթուղթ։ Ընկերներիցս ոմանք պատմում են, որ տարհանման ժամանակ կրակն այնքան հեռու է եղել, որ համոզված էին՝ իրենց տանը չի հասնի, բայց արի ու տես որ հաշված ժամերի ընթացքում կրակը հողին է հավասարեցրել ամեն ինչ… Նրանցից մեկը մեծ երաժիշտ է, և չի կարողանում իրեն ներել, որ իր հետ չի վերցրել իր վերջին նոտագրված երկու սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք գրվել էին երկու տարբեր ֆիլմերի համար»,- պատմեց Հովհաննես Բաբախանյանը։

Դերասանի բնութագրմամբ՝ աշխարհը խելագարության եզրին է․

«Մենք պետք է անդադր աղոթենք և ապաշխարելով խնդրենք Աստծուն, որ ների մեզ մեր գործած մեղքերի համար: Եթե ինձ հարցնեին «Ինչպես կապրեիր կյանքդ, եթե նորից ծնվեիր», ես կպատասխանեի. «Առհասարակ չէի ցավեցնի ոչ ոքի»: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում կամա թե ակամա ցավ եմ պատճառել»,- մեզ հետ զրույցը եզրափակեց վաստակավոր արտիստը։ 

Գլենդելում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը շեշտեց՝ թեև կրակի բոցերն իրենց քաղաք չեն հասել, սակայն մեծ տարածություն ներգրաված հրդեհի հետևանքով օրեր շարունակ երկինքը ծխի մեջ էր, երկնքից, բառի բուն իմաստով՝ մոխիր էր թափվում։ 

«Ճիշտ է, Գլենդելն այդ առումով ապահով էր, բայց կան քաղաքներ, որոնք շատ են տուժել կրակից, թաղամասեր կան, որոնք մոխիրի են վերածվել։ Ալթադենայում, Փասադենայում և այլ տուժած քաղաքներում ապրող հայերը մեծ վնասներ են կրել, շատերն անտուն են մնացել։ Փասադենայում հայկական դպրոց է հիմնովին այրվել։ Քամիների պատճառով մեզ մոտ էլ հոսանքազրկումներ եղան, բայց այդքանով սահմանափակվեց մեր տուժելը։ Կա վարկած, որ հրդեհները մարդածին են։ Ոստիկանությունում արդեն իսկ բերման ենթարկվածներ կան»,- մանրամասնեց նա։ 

Նրա խոսքով՝ այս պահին համայնքն իր առօրյայով է ապրում՝ փորձելով վերադառնալ կյանքի բնական հուն։

Գլենդելում է ապրում նաև դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով նկատեց՝ հրդեհի ճիրանում հայտնված քաղաքներում, Փասադենայի հարակից թաղամասերում վառվել է տների և բիզնեսների 60 տոկոսը։

«Մեկը մյուսի հետևից վառվեցին Հոլիվուդի սարերը, Մալիբու ծովափի սարերը և նրանց հարակից բիզնեսները։ Մի քանի միլիոն դոլարը գերազանցող տներ մոխրացան, այդ թվում՝ հայերի»,- ցավով պատմեց Ռազմիկ Մանսուրյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Ամենադիտված