Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ
Աշխարհ
Երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են Լիբանանի հարավում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բանի Հայյան գյուղում, որտեղ մինչ այժմ գտնվում են իսրայելական զորքերը։ Նշվում է, որ հարձակման ենթարկված բնակիչները փորձում էին վերադառնալ իրենց տները:
Ըստ տվյալների տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը