Ծինփինը չի բացառել՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են բարեկամանալ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են դառնալ գործընկերներ և ընկերներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն ընդարձակ ընդհանուր շահեր և համագործակցության լայն տարածություն, կարող են դառնալ գործընկերներ և ընկերներ, միասին հասնել փոխադարձ հաջողությունների և բարգավաճման՝ օգուտ բերելով երկու երկրներին և ողջ աշխարհին»,- ասել է նա։
Քաղաքական գործիչն իր շնորհավորանքում հիշել է, որ 40 տարի առաջ այցելել է ԱՄՆ Այովա նահանգ, և նրա մտքում դեռևս թարմ են ամերիկացիների ջերմ ընդունելության հիշողությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը