Կոլումբիան նախագահական ինքնաթիռը տրամադրել է ԱՄՆ-ից վտարված միգրանտներին
Աշխարհ
Կոլումբիայի կառավարությունն օգտագործում է նախագահական ինքնաթիռը՝ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի կողմից արտաքսված կոլումբիացի միգրանտներին ԱՄՆ-ից տարհանելու համար, տեղեկանում ենք Գուստավո Պետրոյի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության X-ի միկրոբլոգից։
«Կոլումբիական կառավարությունը՝ նախագահ Գուստավո Պետրոյի գլխավորությամբ, նախագահական ինքնաթիռ է հատկացրել՝ նպաստելու հայրենակիցների արժանապատիվ վերադարձին, ովքեր այսօր առավոտյան պետք է ժամանեին երկիր արտաքսման թռիչքներով։ Այս միջոցառումը պատասխան է կառավարության՝ արժանապատիվ պայմաններ երաշխավորելու հանձնառությանը»,- ասված է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պետրոն ավելի վաղ հայտնել էր, որ Բոգոտան արգելել է կոլումբիացի միգրանտներ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռներին վայրէջք կատարել, քանի որ ԱՄՆ-ը «չի կարող կոլումբիացի միգրանտներին վերաբերվել՝ որպես հանցագործների»: «Միացյալ Նահանգները պետք է արձանագրություն մշակի միգրանտների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի համար՝ նախքան նրանց ընդունելը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը