Կիևը ցանկանում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշումները․ Украинская правда
Աշխարհ
Կիևը ցանկանում է համաձայնեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացի վերաբերյալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից առաջ։ Այս մասին հայտնում է Украинская правда հրատարակությունը՝ հղում անելով երկրի նախագահի գրասենյակի աղբյուրին։
«Ուկրաինան գիտի, որ ԱՄՆ-ն արդեն պատրաստում է հեռախոսազրույց Թրամփի և Պուտինի միջև, և դրանից հետո լիարժեք հանդիպում կազմակերպելու մտադրություն կա։ Նախընտրելի կլիներ, որ մինչ այդ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները համաժամացնեն իրենց ժամանակացույցները և համաձայնեցնեն բանակցային ողջ գործընթացի ռազմավարական տեսլականը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակները շեշտում են, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք այս մոտեցումը կիսում են Վաշինգտոնում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը