Իսրայելը գերի է վերցրել իրանցի թղթակցի
Աշխարհ
Իսրայելը Գազայի հատվածում գերի է վերցրել Իրանի պետական հեռարձակողի թղթակցին: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Պեյման Ջաբալին, նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։
«Մեր տեղեկություններով՝ լրագրողը բռնվել է Սիոնիստական ռեժիմի կողմից (Իսրայել-խմբ․) և կալանավորվել։ Քանի որ նրա ընտանիքը լայն հրապարակում չի ցանկացել, նա դեռևս գտնվում է ռեժիմի գերության մեջ, բայց ոչ Գազայում, այլ օկուպացված տարածքում»,- ասել է նա։
Ջաբալին հույս է հայտնել, որ թղթակիցը շուտով կազատվի։
Հունվարին Իրանի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին ասել էր, որ Իսրայելը կապիտուլյացիայի է ենթարկել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը