ԵՄ-ն պետք է սկսի Ուկրաինայի միության գործընթացի քննարկումը․ նախարար Ռուսենկրանց
Աշխարհ
Շվեդիայի ԵՄ նախարար Ջեսիկա Ռուսենկրանցը եվրոպական Politico-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել, որ Եվրամիությունը պետք է սկսի Ուկրաինայի միության բանակցային գործընթացի առաջին փուլի քննարկումը մինչև 2025 թվականի մարտը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ասել է, որ Ուկրաինան «արագացրել է իր բարեփոխումների գործընթացը», և ԵՄ-ն պետք է «օգտագործի այս թափը» և սկսի բանակցությունների առաջին թեմատիկ բլոկը, «իդեալականորեն մինչև մարտ»:
Այս տեսակետը Ռուսենկրանցը հնչեցրել է երեքշաբթի օրը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ծրագրված քննարկումից առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասի, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի և Ուկրաինայի փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինայի հետ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը