Պետք է երկրում միջուկային կլաստեր ստեղծել․ Տոկաև
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է սկսել միջուկային կլաստերի ստեղծումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Աճող էներգետիկ դեֆիցիտի ֆոնին մենք պետք է արագացնենք առաջին ատոմակայանի կառուցումը և, ընդհանրապես, սկսենք երկրում միջուկային կլաստերի ստեղծումը։ Սա կարևոր խնդիր է մեր երկրի առաջընթացն ապահովելու համար», ասել է Տոկաևը կառավարության ընդլայնված նիստում։
Նա նախարարների կաբինետին հանձնարարել է «Սամրուկ-Կազինա» պետական հիմնադրամի հետ համատեղ մշակել միջուկային արդյունաբերության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։
«Մեզ կոնկրետ տեսլական է պետք: Համապարփակ վերլուծության հիման վրա պետք է բացահայտվեն ապագա ատոմակայանների կառուցման համար առավել հարմար վայրերը, ինչպես նաև ժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաները»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը