Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման
Աշխարհ![Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման](/rs.php?image=/disc/28-01-25/eef9eaa92985d7e222d8430900292e52.jpg&w=780)
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևն այցելել է Թուրքիայի և Սիրիայի սահման:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միրզոևը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի և այլ հրամանատարների հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ կմասնակցի Սիրիայի վերականգնմանը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)