Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հարցական անընդունելի է․ Սարո Թովմասյան
Բլոգոսֆերա
Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
Սրանք արձագանքել են հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում՝ երգիչ Սարո Թովմասյանը։
Վերջինս հիշել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի պատմությունը և գրել․ «Ես երբեք չեմ մոռանա իմ Վարդան պապիս կյանքի դաժան պատմությունը, թե ինչպես էր ինձ պատմում 1915 թ․ ցեաղսպանությունից փախնելու և փրկվելու մասին․․․ Հայոց ցեղասպանությունն անժխտելի է և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական անընդունելի է և անհանդուրժելի»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու