Չինաստանը հակաքայլեր է պատրաստում ԱՄՆ մաքսատուրքերի դեմ
Աշխարհ
Չինաստանը հայտարարել է, որ խիստ դեմ է ԱՄՆ մաքսատուրքերին և հակաքայլեր է պատրաստում իր տնտեսական շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Պեկինը ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ի կողմից փոխադարձ տուրքեր սահմանելու մասին հայտարարություններին։
Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը 20% մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ից և 34%՝ Չինաստանից ապրանքների համար, ինչը, ըստ նրա, կամրապնդի ԱՄՆ-ի տնտեսական անկախությունը:
