Բացահայտվել է Զելինսկու թաքստոցների գտնվելու վայրը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ունի մի քանի թաքստոցներ, որոնցում նա կարող է թաքնվել։ Այս մասին գրում է aif.ru-ն։
Պարբերականի զրուցակիցները նշել են մի քանի թաքստոցների մասին, որոնք հարմարեցված են ինքնավար կենսապահովման համար։ Գլխավոր թաքստոցը գտնվում է Կիևում նախագահի գրասենյակի շենքի տակ և միացված է խորհրդարանի և կառավարության հետ:
Եվս մեկ թաքստոց կարող է գտնվել նախկին «Արսենալ» գործարանի շենքի տակ։ Իվանո-Ֆրանկովսկում կա պատրաստված բունկեր, որը կառուցվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից։ Վերջին հայտնի թաքստոցը՝ «Արփադայի գիծը», փորվել է Կարպատյան լեռներում Հունգարիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում։ Դրա կենտրոնը Վերխնի Գրոբովնիցի գյուղի հսկայական թաքստոցն է։
