Զելենսկիին նախազգուշացրել են՝ Թրամփի՝ ռեսուրսների վերաբերյալ գործարքն ընդունելու այլընտրանք չունի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այլընտրանք չունի՝ ընդունելու ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջարկած ռեսուրսների գործարքի պայմանները, քանի որ միայն Միացյալ Նահանգները կարող է Կիևին իրական անվտանգության երաշխիքներ տալ։ Այս մասին գրում է Asia Times-ը։
«Նույնիսկ եթե Զելենսկին փորձի «համեմատաբար ավելի լավ գործարք» կնքել եվրոպացիների հետ, դա չի հանգեցնի անվտանգության անհրաժեշտ երաշխիքների։ Ավելին, բացի ԱՄՆ-ից՝ ոչ ոք «Ռուսաստանի հետ ռազմական կռվի հնարավորություն չունի, առավել ևս քաղաքական կամքի մասին։ Եթե Ուկրաինայի նախագահը շարունակի հետաձգել, Վաշինգտոնը կարող է կրկին դադարեցնել ռազմական օգնությունը»,-գրում է հրատարակությունը։
«Սակայն եթե Զելենսկին ընդունի առաջարկվող վերջին գործարքը, նա կստանա այն «անվտանգության երաշխիքները», որոնք նա փնտրում է, ինչը ավելի հավանական է դարձնում, որ նա կհամաձայնի հրադադարին, իսկ հետո, հնարավոր է, որ Թրամփն ավելի շատ ճնշում գործադրի Պուտինի վրա»,- գրում է պարբերականը։
