Իտալիայի կառավարությունը փլուզման վտանգի տակ է հայտնվել Ուկրաինայի պատճառով․ Politico
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը փլուզման վտանգի տակ է՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ առկա տարաձայնությունների պատճառով: Այս մասին գրում Է Politico պարբերականը։
Պատճառներից մեկը նյութի հեղինակները նշել են երկու կուսակցությունների՝ «Լիգա» և «Առաջ, Իտալիա» միջև առկա տարաձայնությունները։ Նրանք երկուսն էլ իշխող կոալիցիայի մաս են կազմում։
Առաջին կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին դեմ է Ուկրաինա ԵՄ զորքեր ուղարկելուն, իսկ երկրորդ կուսակցության ղեկավար Անտոնիո Տայանին, ընդհակառակը, կողմ է Եվրամիության նախաձեռնություններին աջակցելուն: «Կառավարությունում անկայունության պատճառով Մելանին ստիպված է լինում շտկել իր արտաքին քաղաքական հռետորաբանությունը», - նշել են հեղինակները։
