Լրագրողների հարցը Կալլասին «փակուղի է մտցրել»
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը չի կարողացել պատասխանել այն հարցին՝ ինչու Լեհաստանում պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ներկա են միայն 10 նախարարներ ԵՄ-ի 27 անդամ երկրներից: Այս մասին հայտնում է Lenta-ն։
«Ես հստակ թիվը չգիտեմ, երեկ շատ եվրոպացի նախարարների եմ տեսել, և նրանց, անկեղծ ասած, չեմ հաշվել։ Պետք չէ մոռանալ, որ ԵՄ-ն ունի տարբեր ձևաչափեր։ Մեզ մոտ շատ բան է տեղի ունենում, եւ դա չափազանց կարեւոր է», - ասել է նա։
