Թրամփի նոր հրամանի պատճառով՝ iPhone-ը և Apple-ի այլ արտադրանքները կթանկանան
Աշխարհ
ԱՄՆ-ում առևտրային նոր մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Apple-ի արտադրանքի արժեքի բարձրացման։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT):
Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը ազդում է բազմաթիվ երկրների վրա, որտեղ Apple-ը հավաքում է իր արտադրանքը։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Վիետնամում (46%), Չինաստանում (34%) և Հնդկաստանում (26%)։
Արդյունքում Apple-ը, ինչպես և էլեկտրոնիկայի այլ արտադրողները, կկանգնեն խնդրի առաջ՝ փակելու լրացուցիչ ծախսերը, ինչը բացասաբար կազդի շահույթի վրա կամ կբարձրացնի ապրանքների գները՝ ծախսերը փոխանցելով սպառողներին։
