Սթարմերը հայտնել է՝ ինչպես է Բրիտանիան արձագանքելու Թրամփի մաքսատուրքերին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մեկնաբանելով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը, ասել է, որ Լոնդոնը դրանց հանգիստ կարձագանքի։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հանդիպելով Մեծ Բրիտանիայի գործարար առաջնորդների հետ՝ Սթարմերը վստահեցրել է, որ կառավարությունը կպատասխանի ԱՄՆ նոր մաքսատուրքերին «սառը և հանգիստ գլխով»:
Նա ասել է, որ իշխանությունները կկենտրոնանան որոշումներ կայացնելու վրա՝ «առաջնորդվելով միայն ազգային շահերով» և «աշխատավոր մարդկանց գրպանը փող դնելու վրա»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ մաքսատուրքերին հնարավոր պատասխանին՝ Սթարմերը նշել է, որ «օրվա հրամայականից ոչինչ դուրս չի մնա»։
