Հութիները հայտնել են՝ վերջին ժամերին ԱՄՆ-ը ավելի քան 36 հարված է հասցրել Եմենին
Աշխարհ
ԱՄՆ-ը մի քանի ժամում ավելի քան 36 հարված է հասցրել Եմենին։ Այս մասին հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքին։ Հրթիռակոծության հետևանքով՝ մի քանի մարդ է վիրավորվել։
Ավելի վաղ Al Masirah հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ամերիկյան բանակը ավիահարվածներ է հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող «Անսար Ալլահ» ապստամբների շարժման հութիների ռազմական ճամբարին։
