ՆԱՏՕ-ում հայտարարել են՝ Ուկրաինան պատերազմելու է «այնքան, որքան անհրաժեշտ է»
Աշխարհ
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների օգնությունը Ուկրաինային թույլ կտա կռվել «այնքան, որքան անհրաժեշտ է»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված ողջույնի խոսքում, փոխանցում է Gazeta-ն։
«Ես երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, ձեզ եւ ձեր թիմին այն բանի համար, որ դուք հաղթահարել եք փակուղին։ Եվ մենք, մեր աջակցությամբ, շարժվում ենք դեպի երկարատեւ խաղաղություն, մինչդեռ եվրոպացիները առաջ են շարժվում՝ մեծ ռազմական աջակցություն տրամադրելով Ուկրաինային», - ասել է Ռյուտեն:
Նրա խոսքով՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում դաշնակիցները Կիևին ավելի քան 20 մլրդ եվրո օգնություն են տրամադրել։
