Գերմանիայում խոսել են Եվրոպայում պատերազմ սկսելու պայմանների մասին
Աշխարհ
Եվրոպայի երկրները պետք է պատրաստ լինեն հակամարտության հնարավոր սրմանը։ Այս մասին հայտարարել է Պոտսդամի համալսարանի գերմանացի ռազմական պատմաբան Զենկե Նայցելը, փոխանցում է Focus ամսագիրը։
«Պատերազմ կլինի, թե ոչ, կախված է նրանից, թե ինչպես կվարվի ՆԱՏՕ-ն, ինչպիսին կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ եվրոպական երկրների գործողությունները։ Ինչպես նաեւ Ուկրաինայում խաղաղության հեռանկարից, ինչպիսին էլ որ այն լինի», - ասել է պատմաբանը:
