Երբ տեղի կունենա ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու մասին օրինագծի քվեարկությունը
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ինքը խորհրդարանին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից Հունգարիայի դուրս գալու մասին օրինագիծը, քվեարկությունը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, որոշումն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը որոշել է լքել ՄՔԴ-ն, քանի որ կարծում է, որ կազմակերպությունը վերջին տարիներին անաչառից վերածվել է քաղաքական կազմակերպության:
«Կառավարության որոշման հիման վրա ԱԳՆ-ն պատրաստել է համապատասխան օրինագիծ, որը մենք այսօր ներկայացրել ենք խորհրդարան։ Խորհրդարանը կարող է այս օրինագծի քննարկումը սկսել մինչև ապրիլի վերջ և դրա վերաբերյալ քվեարկել մայիսի վերջին: Խորհրդարանական քվեարկությունից հետո մենք, իհարկե, ՄԱԿ-ին կտեղեկացնենք մեր քայլի մասին, եւ միջազգային օրենսդրության համաձայն՝ մեր որոշումն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց», - ասել է Սիյարտոն:
