«Անվերահսկելի բյուրոկրատիայի դեմ պայքարը չի ավարտվել»․ ԱՄՆ փոխնախագահը ՝ Մասկի ապագայի մասին
Աշխարհ
Գործարար Էլոն Մասկը կշարունակի աշխատել ԱՄՆ կառավարության հետ որպես խորհրդական, երկրում «անվերահսկելի բյուրոկրատիայի» դեմ նրա պայքարը դեռ չի ավարտվել: Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Պետք է կրճատել այս աներևակայելի ուռճացված բյուրոկրատիան, որը խանգարում է ամերիկյան ժողովրդի կամքին և չափազանց թանկ արժե», – ասել է նա:
Վենսի խոսքով ՝ Մասկին և իր թիմին արդեն հաջողվել է բացահայտել խարդախության մասշտաբային սխեմաներ։
«DOGE-ի աշխատանքը նույնիսկ մոտ չէ ավարտին։ Նայեք բոլոր կեղծ դրամաշնորհներին, այն մարդկանց, ովքեր 150 տարեկան են և սոցիալական վճարներ են ստանում: Սոցիալական ապահովության կանչերի 40%-ը կեղծ է: Դա նշանակում է, որ մնացած 60 տոկոսը ստիպված են սպասել», - հավելել է Վենսը։
