ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն մեծացնում է Չինաստանի հետ ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը
Աշխարհ
Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը մեծացնում է համագործակցությունը Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ, ինչպես նաև նրանց հետ ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը, և Վաշինգտոնը դա տեսնում է որպես սպառնալիք իր համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Կավոլին։
«Ռուսաստանի խորացող ռազմավարական գործընկերությունը մեր հակառակորդների հետ էլ ավելի է բարդացնում գլոբալ անվտանգության միջավայրը և վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար», - նշվում է Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների համար պատրաստած նրա բացման տեքստում։ Ըստ Կավոլիի, ով նաև ղեկավարում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը, վերոհիշյալ պետությունները «կիսում են Ռուսաստանի տեսակետները բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ և տնտեսական օգնություն են ցուցաբերում Մոսկվային»։
