Մարկո Ռուբիոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում
Աշխարհ
«ԱՄՆ-ը կշարունակի լինել ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշինքը պետք է ավելի կենսունակ դառնա», РБК․ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հստակ նշել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին, մենք մտադիր ենք մնալ ՆԱՏՕ-ում», – Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ լինի ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ։
«Միակ ճանապարհը, որով ՆԱՏՕ-ն կարող է դառնալ ավելի ուժեղ և ավելի կենսունակ, այն է, որ մեր գործընկերները, պետությունները, որոնք այս կարևոր դաշինքի կազմում են, ունենան ավելի մեծ կարողություններ», – ավելացրել է նա:
