Սոչի թռչող 9 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ․ ինչ է հայտնի
Աշխարհ
Դեպի Սոչի չվերթներ իրականացնող 9 ինքնաթիռ մեկնել է պահեստային օդանավակայաններ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Այս գիշեր Սոչիի օդանավակայանի տարածքում առկա է մառախուղ, ցածր տեսանելիություն։ Թռիչքների իրականացման համար բարդ եղանակային պայմաններն ազդել են օդանավակայանի աշխատանքի վրա։ Մոսկվայի ժամանակով ժամը 19: 00-ի տվյալներով՝ Սոչի չվերթներ իրականացնող 9 ինքնաթիռ մեկնել է պահեստային օդանավակայաններ (Գրոզնի, Մախաչկալա եւ Մին Վոդի) ՝ առաջինը Մոսկվայի ժամանակով ժամը 16: 40-ին: Համապատասխանաբար հետաձգվում են չվերթները»,- հայտնել է Կորենյակոն։
