Մակրոնը կոչ է անում կոշտ պատասխան տալ ԱՄՆ մաքսատուրքերին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալու նոր առևտրային մաքսատուրքերի հետ կապված, հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Եվրոպայի պատասխանը բաղկացած կլինի 2 փուլից. առաջին պատասխանը կտրվի ապրիլի կեսերին։ Երկրորդը՝ ավելի ընդարձակ, ապրիլի վերջին՝ ոլորտ առ ոլորտ մանրամասն ուսումնասիրությունից հետո»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը նշել է նաև, որ ֆրանսիական ընկերությունները պետք է դադարեցնեն ցանկացած ներդրում ԱՄՆ-ում՝ «մինչև իրավիճակի պարզ դառնալը»։
