Ինչ են քննարկել Ադրբեջանի դեսպանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարարը
Աշխարհ
Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, այդ մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հանդիպմանը քննարկվել են Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներ։
«Հստակեցվել է Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքում ընթացիկ տարվա համար նախատեսված միջկառավարական շփումների և համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ Զրույցն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում, որն ավանդական է երկու երկրների հարաբերությունների համար»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)