Նովոռոսիյսկում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ
Աշխարհ
Նովոռոսիյսկի իշխանությունները եղանակային պայմանների վատթարացման պատճառով պատրաստվածության բարձր ռեժիմ են սահմանել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Նովոռոսիյսկում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ներդրվել է «պատրաստվածության բարձր» ռեժիմ: Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, կարկուտ և քամի՝ 20 մ/վ արագությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը փոթորկի նախազգուշացում էր տարածել:
