ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին
Աշխարհ
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ Kommersant-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։
Օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ քվեարկությունն ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հետագայում օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որտեղ դժվար թե հավանության արժանանա:
