Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի զանգվածային հարձակման մասին
Աշխարհ
ԱՄՆ-ը մի քանի ժամում ավելի քան 36 հարված է հասցրել Եմենին։ Այս մասին հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Վերջին ժամերի ընթացքում ամերիկյան հակառակորդը բացահայտ ագրեսիա է իրականացրել մեր երկրի դեմ՝ ավելի քան 36 ավիահարվածներ հասցնելով Սանայի, Սաադայի և այլ նահանգների մի քանի շրջանների։ Հարվածների հետևանքով շատերը զոհվել և տուժել են»,- ասել է նա։
