Լեսբոս կղզու մոտ միգրանտների նավակը շրջվել է. զոհեր կան
Աշխարհ
Առնվազն յոթ մարդ, այդ թվում ՝ երկու երեխա, զոհվել Է Թուրքիայից միգրանտներին հարեւան հունական կղզի տեղափոխող նավակի շրջվելու հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պահպանության ծառայության հաղորդագրությունը։
Լեսբոս կղզու հյուսիսային ափերի մոտ որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել են զոհերի մարմիններ։
Առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչների խոսքով ՝ 23 մարդ փրկվել է ։
