Էլթոն Ջոնի հիմնադրամն անցանկալի է ճանաչվել Ռուսաստանում
Աշխարհ
ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանում անցանկալի է համարել ամերիկյան և Բրիտանական Elton John AIDS Foundation-ի գործունեությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Որոշում է կայացվել Elton John AIDS Foundation ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն անցանկալի ճանաչելու մասին: Կազմակերպությունն սկզբնապես հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ-ում: 1993 թ. արդեն Մեծ Բրիտանիայում ևս մեկ ոչ կառավարական կազմակերպություն է գրանցվել նմանատիպ անվանմամբ», – ապրիլի 3-ին հաղորդել են հսկիչ գերատեսչությունում։
Երկու կազմակերպությունների հիմնադիրը բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն է։
