Զելենսկու գրասենյակը պատասխանել է ԱՄՆ-ից օգնության նոր փաթեթների մասին հարցին
Աշխարհ
Ուկրաինան ԱՄՆ-ի հետ դեռ չի քննարկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օգնության նոր փաթեթները։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պոլիսան, հաղորդում Է Reuters-ը։
«Ինչ վերաբերում է օգնության նոր փաթեթներին, մենք դեռ երկխոսություն չենք ունեցել ամերիկյան կողմի հետ այդ թեմայով», — ընդգծել է նա:
Գործակալությունը հիշեցրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը փետրվարին հայտնել էր՝ «ցանկություն չունի» ընդունել Ուկրաինայի ֆինանսավորման մասին ևս մեկ օրինագիծ:
