Բերբոկը կոշտ հայտարարություն է արել Պուտինի մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ժամանակ է ձգում»՝ նոր պահանջներ ներկայացնելով Ուկրաինայում շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննա Լենա Բերբոկը, փոխանցում է Reuters-ը։
Հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նրա խորհրդականները խորհուրդ էին տվել հրաժարվել այդ գաղափարից, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնել Ուկրաինայում լիակատար հրադադարի: Չնայած այս առաջարկություններին՝ Թրամփը վստահ է, որ երկու նախագահներն էլ պատրաստ են հակամարտության կարգավորմանը:
Ընդ որում, պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Թրամփը կարող է ցանկացած պահի զանգահարելու որոշում կայացնել՝ չնայած իր շրջապատի խորհուրդներին: Ինքը՝ Թրամփը, վստահություն է հայտնել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահները պատրաստ են հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության գալ:
